De presentatie wordt gedownload. Even geduld aub

De presentatie wordt gedownload. Even geduld aub

Բլոգի վարման 15 պայմաններ

Verwante presentaties


Presentatie over: "Բլոգի վարման 15 պայմաններ"— Transcript van de presentatie:

1 Բլոգի վարման 15 պայմաններ
Աննա Ազիզյան Եվրասիա միջազգային համալսարանի վարժարան 1o-րդ դասարան

2 Բլոգի վարման 15 պայմաններ

3 Եթե ուշադիր լինենք, ապա համացանցում կարող ենք գտնել հազարավոր նյութեր, թե ինչպես վարել բլոգը, ինչպես առաջխաղացնել բլոգը կամ ինչպես գումար վաստակել բլոգի միջոցով… Ստացվում է, որ ով չի ալարում, խորհուրդ է տալիս, թե ինչպես հաջողությամբ առաջխաղացնել սեփական բլոգը:

4 1. Բլոգային յուրահատկություն, անհատականություն կամ բլոգի դեմք.
Անկախ այն բանից, թե Դուք ինչ թեմայով եք գրում կամ պատրաստվում գրել Ձեր բլոգում` մասնագիտական, անձնական, սպորտային, քաղաքական, թե այլ, հարկավոր է ստեղծել յուրահատուկ միջավայր, որն է հենց Ձեր բլոգը: Յուրահատկություն կամ բլոգային դեմք կարելի է ստանալ գրելու յուրահատուկ ոճով, չկրկնվելու կամ, նույնիսկ կրկնվելու դեպքում` յուրահատուկ ձևով այն ներկայացնելու միջոցով: Սեփական բլոգում պետք է պահպանել սեփական ոճը` թե գրելու, թե նյութերի ձևակերպման, թե ինֆորմացիայի ձևավորման, թե բլոգի դիզայնի մեջ:

5 2. Հետաքրքիր նյութեր.

6 Բլոգը, ինչպես և ինտերնետային ցանկացած այլ ռեսուրս, պետք է ունենա հետաքրքիր բովանդակություն, որը օգտվողին մեկ անգամ կարդալուց հետո կգրավի նորից այցելել Ձեր բլոգ: Սա բլոգի հաջողության ամենակարևոր պայմաններից մեկն է: Եթե նույնիսկ Դուք գրում եք ընդամենը անձնական թեմաներով, ապա այն փորձեք ձևակերպել ընթերցողին հարմար տարբերակներով, որը չի ձանձրացնի նրանց: Չէ որ ընթերցողների ճաշակին ընկեր չկա…

7 3. Սեփական կարծիք + ընթերցողների կարծիքներ.

8 Սեփական կարծիքի ներկայացումը կարող է բերել ընթերցողների մեկնաբանություններն ու կարծիքները, որն էլ անչափ կարևոր է բլոգի կյանքի և առաջխաղացման համար: Երբեք պետք չէ վախենալ կամ խուսափել բացասական կարքիներից, մեկնաբանություններից և տրամադրություններից Ձեր բլոգի կամ բլոգային գրառման վերաբերյալ: Փորձեք միշտ պատասխանել Ձեր գրառումների տակ թողնված կարծիքներին, այն ևս չափազանց կարևոր է:

9 4. Գրառումների պարբերականություն
Բլոգային գրառումների պարբերակաությունը խիստ անհրաժեշտ է պահպանել (օրինակ շաբաթը 5 գրառում):  Պարբերականությունը կօգնի Ձեր և Ձեր ընթերցողների միջև պարբերական կապի հաստատման հաստատունությունն ապահովել, ինչպես նաև որոնողական համակարգերի ռոբոտներին` իմանալու, թե երբ այցելեն Ձեր բլոգ նոր նյութերն ինդեքսացնելու համար:

10 5. Բլոգային դիզայն, վիջեթներ և փլագիններ
Որքան էլ, որ բլոգի գեղեցկությունը կայանում է նրա բովանդակության մեջ, սակայն կարևոր է նաև այդ բովանդակության ներկայացումը օգտվողներին: Օգտվեք բլոգային հարթակների հնարավորություններից, որոնք թույլ են տալիս միացնել տարբեր վիջեթներ (widgets), հավելյալ կոմպոնենտներ (plugins), որոնցից յուրաքանչյուրը, կախված բլոգի տեսակից, կարող է օգտակար լինել բովանդակության ճիշտ ներկայացման, բլոգում արագ կողմնորոշման, այլ օգտակար նյութեր գտնելու և այլնի համար: Օրինակներ. Օգտագործեք հետևյալ վիջեթները. » Վերջին թարմ գրառումներ վիջեթը (Recent posts) »Բլոգի վերջին մեկնաբանությունները (Recent comments) »Բլոգի բաժիններ (խորագրեր, մենյու) (Categories) »Բլոգի գրանշումների վահանակ (Blog Tags) և այլն…

11

12 6. Գրանշումներ (Tags) Գրանշումների օգտագործումը շատ ցանկալի է, եթե ոչ պարտադիր: Բլոգի յուրաքանչյուր գրառման համապատասխան մասում (Tags, тэги) լրացրեք գրառումը բնութագրող բանալի արտահայտություններով կամ բառերով: Գրանշումների քանակը փորձեք սահմանափակել մինչև 8-10 մեկ գրառման համար:

13 7. Ընթերցել և արտահայտվել
Բլոգեր լինել դեռ չի նշանակում միայն գրել և գրել սեփական բլոգում: Հարկավոր է նաև կարդալ և իմանալ այլ բլոգերների կարծիքներն այս կամ այն ոլորտի, նորության մասին, ինչպես նաև արտահայտվել այլ բլոգերների գրառումների վերաբերյալ` թողնելով կարծիքներ և մեկնաբանություններ:

14 8. Պատկերավոր բովանդակություն
Փորձեք Ձեր բոլոր գրառումներում օգտագործել նյութի հետ առընչվող որևէ պատկեր կամ լուսանկար: Այն յուրահատուկ տեսք է տալիս գրառմանը և դարձնում բովանդակությունն ավելի գրավիչ բլոգի ընթերցողների համար:

15 9. Ուղղագրություն և կետադրություն
Եթե գրում եք որևէ լեզվով, ապա պարտադիր է պահպանել այդ լեզվի ուղղագրական կանոնները: Սակայն դա բոլորովին չի նշանակում նյութը գրել ակադեմիական ճշգրտությամբ և ոճով… Հարկավոր է ուղղակի չանել կոպիտ տառասխալներ, և կետադրական սխալներ և գրել այն լեզվով, որին մենք լավ ենք տիրապետում:

16 10. Կապ սոցիալական մեդիա ոլորտի հետ

17 Ստեղծեք հաշվեհամարներ ֆեյսբուք սոցիալական ցանցում, Թվիթեր և Արմենիքսմիկրոբլոգային համակարգերում, հետևեք Ձեզ հետաքրքիր մարդկանց և այլ լրատվական հոսքերին, ինչպես նաև տարածեք Ձեր գրառումները այնտեղ, սակայն ոչ ավելի, քան մեկ գրառումն օրեկան 2 անգամ… Չէ որ մենք սփամերի համբավ չենք ցանկանում ձեռք բերել, այլ` լավ և հետաքրքիր բլոգերի…

18 Ստեղծեք հաշվեհամարներ նաև տարատեսակ նորությունների փոխանակման ևագրեգատոր համակարգերում, սոցիալական էջանշումների ծառայություններում, ֆոտո և վիդեո հարթակներում և այլն: Նպատակը մեկն է` լինել ակտիվ և որքան հնարավոր է տեսանելի ինտերնետային տարբեր ռեսուրսներում և հարթակներում: Բլոգի տարածման առումով կարևոր է նաև գրանցումը բլոգային ագրեգատոր համակարգերում, օրինակ` friendfeed և ArmFeeds ծառայությունները:

19 11. Հղումների տարածում Տարածեք Ձեր բլոգի հղումները և ձեռք բերել հետադարձ հղումներ (backlinks), որոնք չափազանց անհրաժեշտ են որոնողական համակարգերում առաջխաղացման համար: հղումները տարածել կարող եք սկսել Ձեր բլոգը գրանցելով բլոգային և ինտերնետային կատալոգներում:

20

21 12. Սոցիալական մեդիա ինտեգրացիա
Տարածել բլոգի գրառումները առաջին պայմանն է, որը կապահովի ընթերցողների հոսք դեպի Ձեր բլոգ: Սակայն միայնակ անել դա, կամ օգնել, որպեսզի Ձեր գրառումները նաև այլ օգտվողներ կարողանան տարածել… ինտերնետային այս դարաշրջանում անհնար է առանց սոցիալական մեդիա ինտեգրացիայի, այնպես որ անհրաժեշտ է կատարել հետևյալը.

22 13. Հետևել իրադարձություններին
Բլոգերին հարկավոր է նաև ուշադիր լինել բլոգոսֆերայում տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ, միշտ լինել տեղեկացված հատկապես իր թեմատիկ ոլորտի անցուդարձերին: Այդպիսով Դուք կկարողանաք լինել ակտուալ իրադարձությունների մեջ և մասնակցել իրադարձությունների քննարկմանը, ձգտել առաջինը տեղեկացնել նորությթւոնը, նորույթը, նորամուծությունը…

23 14. Վիճակագրություն Որքան այցելություններ է գրանցում Ձեր բլոգը որոշակի ժամանակամիջոցում, որոնք են այցելուների հոսքի աղբյուրները, ինչ որոնողական հարցումներով են օգտվողները հայտվում Ձեր բլոգում, որ գրառումն է ամենից շատ ընթերցվել հաշվետու ժամանակահատվածում և այլն. այս ամենի վերլուծությունը թույլ կտա Ձեզ առավել արդյունավետ աշխատել և առաջխաղացնել բլոգը:

24 15. ազնվություն, բնականություն և սոլիդարություն
Վերջին մեկ կետում ես ամփոփում եմ 3 պայմաններ, որոնք ոչ պակաս կարևոր են, քան նախորդ բոլոր կետերը միասին վերցրած: Հիշեք, որ ստեղծել և վարել բլոգ` առանց որևէ կոնկրետ հետաքրքրվածության և ուղղակի բլոգ վարելու նպատակով հնարավոր չէ: Հնարավոր չէ մի օր ուղղակի որոշել վարել բլոգ և այստեղից այնտեղից նոր նյութեր գտնելով, կամ պրովոկացիոն գրառումների միջոցով առաջ տանել բլոգը… մի օր, միևնույն է, Դուք հոգնելու եք այդ ամենից և թողնելու այն. այնպես որ ավելի լավ է չունենալ բլոգ, քան ունենալ զուտ բլոգ ունենալու կամ բլոգեր կոչվելու կամ ակտուալ լինելու համար…

25

26 Ահա ինչ հայտնաբերեցի վերջերս www.odnoklassniki.ru սոցիալական կայքում.
Արդեն բոլոր գրանցվողները կարող են օգտվել տեսազանգից: Եվ այդ լուրը քիչ թե շատ ուրախացրեց ինձ:

27 ԳՈՐԾԻՔՆԵՐ

28 Facebook-ի ստեղծողը

29

30 Facebook.com սոցիալական կայքը ստեղծվել է 2004 թվականին , Հարվորդի համալսարանի ուսանող Մառկ Ցուկերբերգի կողմից թ.նրա կողմից ստեղծել է նաև Facemash ծրագիրը:

31 Իմ պատկերացումները բլոգի մասին
Իմ Բլոգը Իմ պատկերացումները բլոգի մասին

32 Այս բլոգում կան բավականին հետաքրքիր տեմաներ որոնք հավաքում եմ ինքս եվ տեմաներն էլ ընտրում եմ ինքս: Նաև ես տեսել եմ մի շատ հետաքրքիր տեսանյութ որը ներկայացնում եմ ձեզ:

33 Օգտագործվող աղբյուրներ
Օգտագործվող աղբյուրներ Շնորհակալություն եմ հայտնում ինձ ժամանակ ընձեռելու համար


Download ppt "Բլոգի վարման 15 պայմաններ"

Verwante presentaties


Ads door Google